Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։
Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով, այստեղ կա 9480 գետ և գետակ, դրանց մեծ մասը ունի լեռնային բնույթի։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ: Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի նշանակությունն առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար:
Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է: Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերն ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճը և Ակնալիճը: Հայաստանում կա 74 ջրամբար, կառուցվում են ևս 13-ը։ Հայաստանի տարածքում ամենամեծ այս ջրամբարներն օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նպատակներով:
Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։