logo
Populate the side area with widgets, images, navigation links and whatever else comes to your mind.
Strömgatan 18, Stockholm, Sweden
(+46) 322.170.71
ouroffice@freestyle.com

Follow us

 

1 ՕՐՅԱ ԱՐՇԱՎ (FULL)

1 ՕՐՅԱ ԱՐՇԱՎ (FULL)

ԻՆՖՈ

Արշավի տեսակ – Գետային ձկնորսություն, Կարմրախայտի որս (Ձկնորսության միջոցները – սպինինգ, нахлыст /նախլիստ/, լողանային կարթ)

Մասնակիցների քանակ – 1-4 (նախընտրելի է կազմել մինչև 3 անձից բաղկացած խումբ, քանի որ Կարմրախայտի որսը կատարվում է փոքրիկ լեռնային գետակներում քայլելու ընթացքում):

Տևողություն – 16 ժամ (ներառյալ ճանապարհը):

Սկիզբը – 05:00 (հնարավոր է փոխել)

Ավարտը – 21:00 (հնարավոր է փոխել)

Ֆոտոսեսիա – Ձկնորսության ժամանակ կատարում ենք ֆոտոնկարահանում: Դուք զբաղվում եք ձկնորսությամբ, իսկ այդ ընթացքում մենք հասցնում ենք լուսանկարել յուրաքանչյուր մասնակցին: Գեղեցիկ և բացառիկ լուսանկարներն ուղարկվում են ձեր նշած Էլ. հասցեներին՝ արշավի ավարտից հետո:

Արժեքում ներառված է – ձկնորսական պարագաներ, սնունդ (նախաճաշ և ճաշ), ըմպելիքներ (ջուր, հյութ, ալկոհոլային), ֆոտո-վիդեո նկարահանում, տրանսպորտ (Երևան քաղաքից), ձկնորսական լիցենզիա, ձկնորս-զբոսավարի ծառայություն, մոծակների դեմ միջոց, անձրևանոց։ Արշավի ընթացքում կայցելենք նաև տվյալ տարածքում գտնվող պատմական հուշարձաններ:

Արժեքում ներառված չէ – միջազգային թռիչք, վիզա, կապ, ապահովագրություն, տրանսֆեր (Երևան քաղաքի սահմաններից դուրս):

Ձեր պարտադիր իրերը  – տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, երկարաճիտք ռեզինե կոշիկ (Սապոգներ):

Նկարագրություն – Սա եզակի ձկնորսական ծրագիր է վայրի գեղեցիկ տեղանքներում, որտեղ գետերը շրջապատված են անտառներով և լեռներով, իսկ գետերն ունեն բյուրեղյա մաքրություն: Մենք ոտքով բարձրանում ենք վերև՝ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ, ձուկ ենք որսում և զմայլվում բնության թաքնված անկյուններով:

ԻՆՖՈ
ԱՐՇԱՎԻ ՏԵՍԱԿ: Կարմրախայտի որս
ԱՄՍԱԹԻՎ: Unknown
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ: Unknown
Մսն-Քանակ: Արժեքը Խմբի համար
1-2: 105000 AMD
3-4: 135000 AMD