Արշավի տեսակ – Մանկական ձկնորսական արշավ:
Տարիք – Արշավին կարող են մասնակցել 5- 14 տարեկան երեխաները:
Ծրագիր – Ձկնորսական արշավն անց է կացվում Արմավիրի մարզում գտնվող ձկնային տնտեսությունում: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ունենա հետաքրքիր ժամանց, ձեռք բերի սեր դեպի կենդանական աշխարհը, դառնա ավելի ինքնուրույն, ապա այս արշավը կօգնի զարգացնել այս ամենը ձեր երեխայի մոտ: Եթե աշխատանքի բերումով և այլ պատճառներով չեք կարողանում ժամանակ տրամադրել ձկնորսությանը, ապա մենք կօգնենք ձեզ այդ հարցում: Այնպես որ շտապեք ամրագրել այս արշավը և ձեր երեխային նվիրեք անմոռանալի օր՝ բնության գրկում:
Ֆոտոսեսիա – ֆոտոսեսիան անց է կացվում ձկնորսության ընթացքում, երեխաները ձուկ են որսում մեր զբոսավարների հսկողության ներքո, իսկ այդ ընթացքում մենք հասցնում ենք մի քանի գեղեցիկ ֆոտոնկար անել յուրաքանչյուր երեխայի համար: Նկարներն ուղարկվում են ձեր նշած Էլ. հասցեներին՝ արշավի ավարտից հետո:
Արժեքում ներառված է – ձկնորսական պարագաներ, զբոսավարների ծառայություն, երկկողմանի տրանսպորտ՝ քաղաք Երևանից, ֆոտոսեսիա:
Ձեր պարտադիր իրերը – գլխարկ, մեկանգամյա սնունդ, ջուր, տաք հագուստ: