logo
Populate the side area with widgets, images, navigation links and whatever else comes to your mind.
Strömgatan 18, Stockholm, Sweden
(+46) 322.170.71
ouroffice@freestyle.com

Follow us

 

2 ՕՐՅԱ ԱՐՇԱՎ ԼԱՍՏԻՎԵՐՈՒՄ

2 ՕՐՅԱ ԱՐՇԱՎ ԼԱՍՏԻՎԵՐՈՒՄ

ԻՆՖՈ

Արշավի տեսակ – Կարմրախայտի որս լեռնային գետում (Ձկնորսության միջոցները – սպինինգ, նախլիստ, լողանային կարթաձող)

Ծրագիր


ՕՐ ԱՌԱՋԻՆ
05:00 – Հանդիպում մասնակիցների հետ, մեկնարկ՝ Երևան քաղաքից.
08:00 – Ժամանում, նախաճաշ Լաստիվերում, ձկնորսության մեկնարկ, քայլարշավ՝ մոտ 2- 5 կմ.
14:00 – Ճաշ՝ անտառում, գետի ափին, ձկնորսության շարունակություն.
19:30 – Ձկնորսության ավարտ, ճանապարհ դեպի Լաստիվերի ճամբար՝ գիշերակացի համար (վրաններում կամ փայտե տնակում՝ ըստ ցանկության):


ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
09:00 – Նախաճաշ, ՎԻԼԻՍ մակնիշի մեքենաներով ուղևորություն՝ դեպի ձկնորսության այլ հատվածներ, քայլարշավ՝ մոտ 2- 6 կմ.
14:00 – Ճաշ,  ձկնորսության շարունակություն.
19:00 – Ձկնորսության ավարտ, վերադարձ դեպի ՎԻԼԻՍ-ների կայանման վայր, այնուհետ՝ Լաստիվեր ճամբար.
21:00 – Ընթրիք՝ ճամբարում.
22:30-24:00 – Արշավի ավարտ (Հնարավոր են ժամային փոքր- ինչ շեղումներ)։


Ֆոտոսեսիա – Ձկնորսության ժամանակ կատարում ենք ֆոտոնկարահանում: Դուք զբաղվում եք ձկնորսությամբ, իսկ այդ ընթացքում մենք հասցնում ենք լուսանկարել յուրաքանչյուր մասնակցին: Գեղեցիկ և բացառիկ լուսանկարներն ուղարկվում են ձեր նշած Էլ. հասցեներին՝ արշավի ավարտից հետո:

Արժեքում ներառված է  – ձկնորսական պարագաներ, նախաճաշ-ճաշ-ընթրիք, զբոսավարի ծառայություն, երկկողմանի տրանսպորտ, ՎԻԼԻՍ-ներով տեղաշարժ՝ տեղանքում, վրաններ կամ փայտե տնակներ՝ 1 գիշերվա համար, ձկնորսական լիցենզիա:

Արժեքում ներառված չէ – միջազգային թռիչք, վիզա, կապ, տրանսֆեր մինչև Լաստիվեր (Երևան քաղաքի սահմաններից դուրս)

Ձեր պարտադիր իրերը – տաք հագուստ, ուսապարկ, փոխնորդ հագուստ և կոշիկ, երկարաճիտք ռեզինե կոշիկ (Սապոգներ):

Ընդհանուր տեղեկություններ – Սա հրաշալի հնարավորություն է՝ ծանոթանալու Հայաստանի թաքնված գեղեցկությանը և միաժամանակ վայելելու մեր լեռնային գետերի թագուհու՝ Կարմրախայտի որսը, որը յուրաքանչյուր ձկնորս պարտավոր է գոնե մեկ անգամ փորձել: Մեր զբոսավարները կօգնեն ձեզ՝ ձկնորսության հետ կապված ցանկացած հարցում և, եթե նույնիսկ դուք առաջին անգամ եք փորձում որսալ Կարմրախայտ, ապա սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու այս տեսակի ձկնորսության բոլոր գաղտնիքները: Արշավի ընթացքում կքայլենք դժվարանցանելի տեղանքով (ֆիզ. պատրաստվածությունը ցանկալի է):  Խոստանում ենք սուր և անմոռանալի զգացողություններ պարգևել մեր հյուրերին:

ԻՆՖՈ
ԱՐՇԱՎԻ ՏԵՍԱԿ: Կարմրախայտի որս
ԱՄՍԱԹԻՎ: Unknown
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ: Unknown
Մսն-Քանակ: Արժեքը Խմբի համար
1-2:
3-4: