Արշավի տեսակ – Կարմրախայտի որս՝ 2 տարբեր լեռնային գետերում (Ձկնորսության միջոցները – սպինինգ, нахлыст /նախլիստ/ , լողանային կարթ)
Ծրագիր
ՕՐ ԱՌԱՋԻՆ
04:00 – Հանդիպում մասնակիցների հետ, մեկնարկ՝ Երևան քաղաքից.
07:00 – Ժամանում, նախաճաշ՝ առաջին գետի մոտ, ձկնորսության մեկնարկ, քայլարշավ՝ մոտ 4-7 կմ.
14:00 – Ճաշ՝ անտառում, գետի ափին, ձկնորսության շարունակություն.
19:30 – Ձկնորսության ավարտ, հյուրանոց՝ գիշերակաց:
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
09.00 – Նախաճաշ՝ հյուրանոցում (դուք կարող եք օգտվել հյուրանոցի բացօթյա լողավազանից որը գտնվում է բարձր լեռան եզրին, նաև կարող եք զբաղվել ձիավարությամբ, իրականացնել թռիչք՝ Զիփ-Լայնով)․
14:00 – Այցելություն դեպի Հայաստանի անտառների և լեռների մեջ թաքնված պատմա-մշակութային վայրեր.
20:00 – Վերադարձ դեպի հյուրանոց:
ՕՐ ԵՐՐՈՐԴ
05:00 – Ճանապարհ դեպի երկրորդ գետ.
07:00 – Նախաճաշ, ձկնորսության մեկնարկ.
14:00 – Ճաշ, ձկնորսության շարունակություն.
19:30 – Ձկնորսության ավարտ.
21:00 – Ընթրիք՝ բնության գրկում.
24:00 – Արշավի ավարտ:
Ֆոտոսեսիա – Ձկնորսության ժամանակ կատարում ենք ֆոտոնկարահանում: Դուք զբաղվում եք ձկնորսությամբ, իսկ այդ ընթացքում մենք հասցնում ենք լուսանկարել յուրաքանչյուր մասնակցին: Գեղեցիկ և բացառիկ լուսանկարներն ուղարկվում են ձեր նշած Էլ. հասցեներին՝ արշավի ավարտից հետո:
Արժեքում ներառված է – ձկնորսական պարագաներ, նախաճաշ-ճաշ-ընթրիք, զբոսավարի ծառայություն, երկկողմանի տրանսպորտ, հյուրանոց՝ 2 գիշերվա համար (բացօթյա տաքացվող լողավազան, բաց և փակ ջակուզիներ, արևելյան շոգեբաղնիք, ռուսական շոգեբաղնիք), ձկնորսական լիցենզիա, ապահովագրություն:
Արժեքում ներառված չէ – միջազգային թռիչք, վիզա, կապ, Զիփ-Լայն, ձիավարություն, տրանսֆեր (Երևան քաղաքի սահմաններից դուրս):
Ձեր պարտադիր իրերը – տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, երկարաճիտք ռեզինե կոշիկ (Սապոգներ):
Ընդհանուր տեղեկություններ – Սա հրաշալի հնարավորություն է՝ ծանոթանալու Հայաստանի թաքնված գեղեցկությանը և միաժամանակ վայելելու մեր լեռնային գետերի թագուհու՝ Կարմրախայտի որսը, որը յուրաքանչյուր ձկնորս պարտավոր է գոնե մեկ անգամ փորձել: Մեր զբոսավարները կօգնեն ձեզ՝ ձկնորսության հետ կապված ցանկացած հարցում և, եթե նույնիսկ դուք առաջին անգամ եք փորձում որսալ կարմրախայտ, ապա սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու այս տեսակի ձկնորսության բոլոր գաղտնիքները: Արշավի ընթացքում կքայլենք դժվարանցանելի անտառներով, կայցելենք հին վանքեր և 13-15 դդ. շինություններ, որոնք գտնվում են Մետաքսի Ճանապարհին: Խոստանում ենք սուր և անմոռանալի զգացողություններ պարգևել մեր հյուրերին:
Կարևոր տեղեկություն – Արշավի ընթացքում տեղ-տեղ լինելու են հատվածներ, որտեղ հեռախոսային կապ չի գործում: